20.04.2025
Փաշինյանը ցանկանում է նոր թափ հաղորդել կոռուպցիայի դեմ պայքարին. խորհրդակցություն
prev Նախորդ նորություն

Արտակ Բուդաղյանը պարգեւատրվեց Արիության մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՊՆ զորամասի շտաբի պետ Արտակ Բուդաղյանին Արիության մեդալով պարգեւատրելու մասին:


Այսօր նախագահի նստավայրում տեղի ունացած պաշտոնական արարողության ժամանակ Արմեն Սարգսյանն Արիության մեդալով պարգեւատրեց Արտակ Բուդաղյանին:


Արտակ Բուդաղյանը 2013 թ-ին Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրի Խաչատրյանի տան մոտ սպանված գործարար Ավետիք Բուդաղյանի եղբայրն է:


Սպանության դեպքից 5 օր անց կառավարության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանն ազատվեց մարզպետի պաշտոնից:


Միջադեպից հետո Խաչատրյանի որդին ու օգնականը 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո ազատ արձակվեցին, իսկ միակ անձը, որ կատարվածի կապակցությամբ քրեական հետապնդման ենթարկվեց սպանված Ավետիք Բուդաղյանի եղբայր Արտակ Բուդաղյանն էր:


Դեպքից շուրջ մեկ տարի անց Խաչատրյանը վերանշանակվեց մարզպետի պաշտոնում:

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար