21.04.2025
Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը
prev Նախորդ նորություն

Հայաստանը վստահորեն քայլում է պետականության ամրապնդման ճանապարհով. Լուկաշենկո

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Շնորհավորական ուղերձում ասվում է.


«Բելառուսի ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Անկախության օրվա առթիվ:


Հայաստանը, լինելով համաշխարհային հանրության արժանի անդամ, ինտեգրացիոն գործընթացների ակտիվ մասնակից, վստահորեն քայլում է պետականության ամրապնդման և կայուն տնտեսական աճի ապահովման ճանապարհով:


Վստահ եմ, որ բելառուսա-հայկական քաղաքական երկխոսության բաց և կառուցողական բնույթի շնորհիվ երկկողմ հարաբերություններն այուսհետ ևս կշարունակեն հաջողությամբ զարգանալ:


Սրտանց մաղթում եմ Ձեզ, հարգարժան Արմեն Վարդանի, քաջառողջություն և նպատակների իրականացում, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և այլ առաջնորդներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար