24.11.2024
Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն. նա հոկտեմբերի 6-ից 9-ը կայցելի ՀՀ
prev Նախորդ նորություն

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության օրը։ Անկախ Հայաստանը 28 տարեկան է:


1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։


Այսօրվա դրությամբ միայն Պակիստանն է, որ չի ճանաչել ՀՀ անկախությունը: Պատճառները թաքնված են Ղարաբաղյան հակամարտության հիմքում ու Ադրբեջանի վարած քաղաքականության մեջ:


Հայաստանի Հանրապետության և Արցախի բարձրագույն ղեկավարությունը Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ այցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն:


ՀՀ անկախության տոնի կապակցությամբ «Եռաբլուր»-ում էին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը: