19.04.2025
Դավիթ Անանյանին նոր կոչում է շնորհվել
prev Նախորդ նորություն

Դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է. Տոնոյանը չի բացառում, որ Ադրբեջանի առաջարկը կընդունվի

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, որի ժամանակ նրան է փոխանցվել Ադրբեջանի պաշտոնական առաջարկությունը՝ Հայաստանի երկու ռազմագերիներին փոխանակել ադրբեջանցի երկու դիվերսանտների հետ։ Այս մասին նախարարը տեղեկացրեց լրագրողների հետ հանդիպմանը:


Նա նշեց, որ կան որոշ քննարկման խնդիրներ, որոնք չի կարող բացահայտել այս պահին, քանի որ որոշ տեղեկատվության ճշգրման համար հավելյալ աշխատանք է պահանջվում։ 


«Երբ ադրբեջանական կողմից ստանանք այդ ճշգրտված տեղեկությունը, կարձագանքենք»,- ասաց նախարարը։


Նա նշեց, որ  Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Հայաստանի քաղաքացիներին վերադարձնել իրենց տներն ու աջակցելու է այդ գործընթացին։


«Սա մաքուր հումանիտար գործողություն է։ Ես փոխանմական տեսանկյունից չեմ դիտարկում, դա ճիշտ մոտեցում չէ առնվազն պաշտպանության նախարարի կողմից։ Ես աշխատում եմ վերադարձնել իմ քաղաքացիներին Հայաստան»,- շեշտեց նա։


Ըստ այդմ, Դավիթ Տոնոյանը չբացառեց այն տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված և այնտեղ գտնվող ադրբեջանցի դիվերսանտների հետ։ Բայց, ընդգծեց նա, դա Արցախի Հանրապետության սուվերեն որոշման խնդիրն է:


 


 

Յուրի Խաչատուրովի որդուն շնորհվել է գեներալ-մայորի կոչում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար