24.11.2024
Զարիֆը նախազգուշացրել է լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին Իրանի վրա գրոհի դեպքում
prev Նախորդ նորություն

Փորձագետը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին. Խնդիրը Էրդողանի անձով պայմանավորված չէ

Եթե մենք ցանկանում ենք հասկանալ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 21-րդ դարում, ապա պետք է հասկանալ՝ արդյոք Էրդողանի արտաքին քաղաքականությունը Թուրքիայում քեմալիզմի պարտության արդյունք է, թե՞ սառը պատերազմի ավարտից հետո համակարգային փոփոխությունների արդյունք: Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սպիրիդոն Լիցասը:


Նա նշել է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունը պայմանավորված չէ Էրդողանի անձով:


Նրա խոսքով, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 1996-97թթ.-ին, երբ Թուրքիան արգելեց ԱՄՆ-ին օգտագործել Ինջերլիք ռազմակայանը՝Իրաքին հարվածելու համար: