Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մոհամադ Հոսեյն Բաղերին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության խնդրին: Այս մասին հայտնում է Minval.az-ը: «Իրանը համարում է Ղարաբաղը ադրբեջանական տարածք, աջակցում է և այսուհետ ևս կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Թեհրանը անընդունելի է համարում սահմանների բռնի փոփոխությունը և մշտապես Ադրբեջանի կողքին է այս հարցում», — հայտարարել է նա: Համաձայն աղբյուրի, իր հերթին Իլհամ Ալիևը բարձր է գնահատել Իրանի աջակցությունը «ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի արդար դիրքորոշմանը»: