24.11.2024
Հեռանալուս պատճառների մասին կխոսեմ հետագայում. Օսիպյան
prev Նախորդ նորություն

Երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեգնական ոճով է պատասխանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:


«Կարծում եմ՝ երազելը շատ լավ է», - ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասել է Տոնոյանը:


Ավելի վաղ Ադրբեջանում կրկին անդրադարձել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությանը:


Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է՝ իրենց խոսքը ռազմի դաշտում կասեն:


«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել է Հասանովը: