24.11.2024
Մենք մեր խոսքը Նիկոլ Փաշինյանին շուտով կասենք ռազմի դաշտում. Զաքիր Հասանով
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահի նստավայրի մոտ ակցիա են կազմակերպել «Շատ սարսափելի կինո»-ից դիմակներով

Երիտասարդ ակտիվիստները հավաքվել են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նստավայրի մոտ ի նշան նրա կողմից սպանության համար դատապարտվածներին ներում շնորհելու դեմ բողոքի:


Քննադատության առաջին ալիքն սկսվել էր այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ օգոստոսին ներում ստացածների ցուցակում եղել է Ռամազ Դեւաձեն, որը դատապարտվել էր ոստիկան Տարաշ Մուքբանյանին 2014 թվականին սպանելու համար: Ավելի ուշ ԶԼՄ-ներն իմացել են, որ Վրաստանի նախագահը ներում է շնորհել նաեւ Ասլան Բեժանիձեին, որը դատապարտվել էր 12-ամյա վաղեմության սպանության համար:


«Մենք այսօր «Շատ սարսափելի կինո» ֆիլմից դիմակներով ենք դուրս եկել, որովհետեւ մեզ մոտ այն տպավորություն է ստեղծվել, որ մենք ապրում ենք այդպիսի կինոյում, եւ ցանկանում ենք, որ այն ավարտվի»,-լրագրողներին ասել է ակցիայի մասնակից մի աղջիկ: