25.11.2024
Ադրբեջանն ավելացրել է գազի արտահանումը Վրաստան
prev Նախորդ նորություն

SOCAR-ի նախագահ. Ադրբեջանի նավթագազային ոլորտում ավելի քան 100 մլրդ դոլար է ներդրվել

Անկախության տարիներին Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրված ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 265 մլրդ դոլար, իսկ նավթագազային ոլորտում՝ ներդրվել է 101 մլրդ դոլար, նշել է SOCAR ընկերության (Ադրբեջանի Պետնավթընկերություն) նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:


«Մինչ հիմա Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրվել է շուրջ 265 մլրդ դոլար, իսկ նավթագազային ոլորտում՝ 101 մլրդ դոլար: Միայն Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկի մշակման համար ներդրվել է 36 մլրդ դոլար», - նշել է Ռովնագ Աբդուլլաևը:


SOCAR-ի ղեկավարն ընդգծել է, որ վերջին 25 տարիներին նավթի արդյունահանման ծավալներն Ադրբեջանում ավելացել են 5 անգամ, իսկ վերջին 11 տարիներին՝ 30,3%-ով: Գազի արտահանման ծավալները, վերջին 11 տարում, աճել են ավելի քան 5 անգամ: