Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico
Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնը դռնփակ հանդպմանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը: Այդ մասին հաղորդել է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:
Նշվում է, որ նախկին խորհրդականը չի թաքցրել իր տարաձայնությունները նախագահի հետ: Մասնավորապես, նրան վրդովեցրել է Թրամփի որոշումը «Թալիբան» աֆղանական շարժման պարագլուխներին Քեմփ Դեւիդում ԱՄՆ-ի նախագահի քաղաքամերձ նստավայր հրավիրելու Թրամփի որոշումը: Նրա խոսքով՝ դա հարգանքի բացակության դրսեւորում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի նկատմամբ:
Բացի դրանից, Բոլթոնը կարծիք է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի եւ Իրանի հետ ցանկացած բանակցություններ «դատապարտված էին ձախողման»: Նրա խոսքով՝ այդ երկրները ցանկանում են բանակցություններ վարել միայն պատժամիջոցներից ազատվելու շուրջը՝ իրենց տնտեսությունների պաշտպանության համար: