25.11.2024
Բոլթոնը խիստ քննադատության է ենթարկել Թրամփի արտաքին քաղաքականությունը. Politico
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ը մտադիր է Իրանի դեմ լայն կոալիցիա ստեղծել ՄԱԿ-ի միջոցով. The Wall Street Journal

ԱՄՆ-ի վարչակազմը պլանավորում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա ընթացքում ստեղծել միջազգային կոալիցիա, որն Իրանի դեմ միջոցներ կձեռնարկի Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակմանը նրա մեղսակցության համար: Այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում։


Նրանց տվյալներով՝ Թրամփը դեմ է Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի ռազմական ուժի ուղղակի կիրառմանը եւ գերադասում է դրա փոխարեն աջակցություն ցույց տալ Սաուդյան Արաբիային, եթե նա որոշի որեւիցե գործողության դիմել Իրանի դեմ:


Միացյալ Նահանգների որոշ դաշնակիցներ թերահավատորեն են ընդունում ամերիկյան հետախուզության տվյալները, որոնք վկայակոչում է պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ Իրանի Իսլամական Հանապետությանը մեղադրելով գրոհներին մեղսակից լինելու մեջ: