24.11.2024
ԱԳ նախարարը Լատվիայի փոխվարչապետին ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
prev Նախորդ նորություն

Վարչապետի հետ տարաձայնություններ չունեմ. Տոնոյանը՝ իր հրաժարականի մասին

Այդպիսի բան չկա, որևէ քննարկում վարչապետի հետ չի եղել: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ արձագանքելով իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին:


Նա նաև հավաստիացրեց, որ վարչապետը Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնություններ չունեն։


«Չեն կարող լինել տարաձայնություններ։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - ասաց նա։


Ինչ վերաբերում է լուրերին, որ հնարավոր է հենց ինքը նշանակվի ԱԱԾ տնօրենի պաշտոնին, Տոնոյանն ընդամենը  ծիծաղեց. «Ես պաշտպանության նախարար եմ և ԱԱԾ-ի հետ կապ չունեմ», - ասաց նա։