ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վալերիյ Օսիպյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ: Հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի. Վալերիյ Օսիպյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ»: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արթուր Վանեցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն: