25.11.2024
«Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց կսկսի

«Իմ քայլը» խորհրդարանական խմբակցությունը որոշել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: Այս մասին հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշելով, որ գործընթացը ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետներին չի առնչվում:


«Խոսքը ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մեկի՝ կարգապահական խախտման մասին է: Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը՝ դիմելով ԱԺ-ին համապատասխան որոշման նախագծով: Խորհրդարանը, քննելով հարցը, գաղտնի քվեարկությամբ, որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարանին: Այս հարցում վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը», - պարզաբանել է Վարդանյանը:  


Ըստ նրա, գործոններից մեկը Ռոբերտ Քոչարյանի դատական գործի կողմերից մեկի ներկայացուցչի հետ Հրայր Թովմասյանի սերտ կապի առկայությունն է, որը կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը, մասնավորապես, փաստաբան Արամ Օրբելյանի մասին է.


«Մնացած հիմքերին մանրամասն կծանոթանաք, երբ ամբողջական փաթեթը պատրաստ լինի»,-ասաց պատգամավորը: