ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը չի բացառում, որ մայիսի 14-ին Սոչիում կկայանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում. «Կարծում եմ, նման հանդիպում ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում կկայանա»,- ասաց ՌԴ դեսպանը: Արձագանքելով հարցին, թե ինչ փոփոխություններ է ակնկալում հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում ՀՀ-ում նոր իշխանության օրոք, Վոլինկինն ասաց, որ կարևորը առաջ շարժվելն է. «Հարկավոր է շարժվել առաջ, խորացնել, զարգացնել և մեծացնել երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև համագործակցությունը բոլոր ուղղություններով: Հենց դա էլ կլինի փոփոխությունը»,- հավելեց նա: