24.11.2024
Վրաստանում հարցվածների 49 տոկոսի կարծիքով երկիրը զարգանում է ոչ ճիշտ ուղղությամբ. NDI
prev Նախորդ նորություն

Էրդողանի Ադրբեջան այցի ժամանակ ստորագրվելու է արտոնյալ առևտրային համաձայնագիր

Մեկ ամսից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կժամանի Ադրբեջան՝ Թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը:


Նա նշել է, որ նիստի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում:


«Ներկա դրությամբ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալը տատանվում է 3,2-3,3 միլիարդ դոլարի սահմաններում: Արտոնյալ առևտրային համաձայնագիրը, որը կստորագրվի այս տարի, հնարավորություն կտա ավելացնել առևտրաշրջանառությունը: Մենք ուզում ենք, որ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունը դնեն նախագահները»: