21.04.2025
Իսրայելական ԱԹՍ-ներ արտադրող ընկերությունը մասնաճյուղ է բացել Ադրբեջանում
prev Նախորդ նորություն

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. ՄԱԿ գլխավոր քարտուղար

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ խոսելով ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ճգնաժամի խորացման մասին:


Նրա խոսքով՝ «բացարձակապես անհրաժեշտ է խուսափել իրավիճակի ցանկացած սրումից»: Ընդ որում՝ նա նշել է, որ ինքն «առանձնահատուկ պատկերացում չունի» սեպտեմբերի 23-ին Գլխավոր վեհաժողովում համաշխարհային առաջնորդների ամենամյա հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման հնարավորության վերաբերյալ:


Նա ասել է, որ առճակատումից խուսափելու ցանկացած փորձ «միշտ էլ ողջունելի է»:

Անկարայում տեղի է ունենալու Էրդողան-Պուտին-Ռոհանի հանդիպումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ