ԶՈՒ-երում ամեն կորստից հետո շատ լուրջ պատիժներ և հետևություններ են լինում. խոսնակ
Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, նախօրեին Տավուշի մարզում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել:
Այս լուրը այսօր ասուլիսի ժամանակ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով, որ ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել:
«Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը: Այլ մանրամասներ չեմ կարող հաղորդել, կատարվում է քննություն»,- նշեց նա:շ
Նա նշեց, որ զինծառայողների ինքնասպանությունների դեպքերի մեծ մասը պայմանավորված է հենց իրենց՝ այդ քայլը կատարողների և նրանց այդ քայլին դրդող հրամանատարության կրթադաստիարակչական և արժեհամակարգային խնդրով։
Հովհաննիսյանի խոսքով, Զինված ուժերում ամեն օր ամեն ինչ արվում է, որ գեթ մեկ հոգու մատն անգամ չտրորվի, բայց ցավոք զրոյացնել մահվան դեպքերը շատ դժվար է:
«Ամեն կորստից հետո շատ լուրջ պատիժներ և հետևություններ են լինում։ Ընտանիքի անդամներից հետո ամենամեծ սթրեսը կրում է հրամանատարությունը», - ասաց նա։