24.11.2024
Արթուր Վանեցյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից. նախագահի հրամանագիրը
prev Նախորդ նորություն

Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում գործած կոռուպցիոն համակարգը ստեղծել է այնպիսի օրեքներ ու սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն կոռուպցիայի բացահայտմանը։ Այս մասին Վանաձորում ընթացող ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա նշեց, որ բանկային գաղտնիքի մասին օրինագիծը թույլ կտա թալանված փողերը վերադարձնել Հայաստան և այս կոնտեքստում հիշատակեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ում ընդդիմադիր լինելու տարիներին մշտապես մեղադրում էր կոռուպցիոն գործարքների մեջ:


«Բանկային գաղտնիքը նույնիսկ օրենքի ընդունումից հետո կբացահայտվի միայն շատ լուրջ դեպքերում, դատարանի որոշմամբ... ասում են` բա Սաշիկի փողերն ո՞ւր են, որի մասին խոսում էիք։ Վերջերս մի քանի իրադարձություններ են ի հայտ եկել, որից ես գալիս եմ մի եզրակացության, որ Սաշիկն այդ ընտանիքի ամենաանմեղ դեմքն է։ Բա պիտի հետաքննենք, բա ի՞նչ պիտի անենք։ Եվ թող իզուր տեղն աղմուկ չբարձրացնեն։ Այդ օրենքն ընդունվելու է, ու թալանված փողերը մինչև վերջին կոպեկը հետ են վերադարձվելու»,– ահայտարարեց Փաշինյանը։

Նա նաև հավաստիացրեց, որ բանկային գաղտնիքի մասին օրինագծից կառավարությունը չի հրաժարվի։