23.11.2024
Մի բռնաբարեք լրագրությունը. Աննա Հակոբյանի կոչը կեղծ լրատվություն իրականացնողներին
prev Նախորդ նորություն

Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության հետ քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հանդիպում «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։


Պատվիրակության անդամներին՝ Գրիգորի Դիկովին, Նիկոլա Եսանուն, Յոհան Հիրշֆելդին, Մարտին Կույջերին, Լիլիթ Դանեղյանին, ընդունել են Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Գրիգոր Բեքմեզյանը, Անի Մխիթարյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը:


Քննարկվել են Հայաստանում դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարությանը, այդ գործընթացում Բարձրագույն դատական խորհրդի ունեցած առաքելությանը, դատաիրավական համակարգի առանցքային հարցերի շուրջ Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին վերաբերող մի շարք հարցեր:


Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում համագործակցության և ոլորտային այլ հարցերի շուրջ: