19.04.2025
Ադրբեջանը նավթի գինը հաջորդ տարվա պետական բյուջեում սահմանել է 55 դոլար
prev Նախորդ նորություն

Ադրբեջանական բանակը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում

Ադրբեջանական բանակի հնգօրյա վարժանքները նվիրված կլինեն հակահարձակողական գործողությունների յուրացմանը:


Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը պաշտպանության նախարարի ղեկավարության ներքո կանցկացվեն օպերատիվ տակտիկական զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների ներգրավմամբ:


Պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել լեռնային տեղանքում հակահարձակողական օպերացիայի կազմակերպման և անցկացման հարցեր՝ հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու և ազատագրված տարածքներում կարևոր դիրքերը գրավելու միջոցով:


Զորավարժություններին կներգրավվեն 10 000 զինծառայող, տանկեր և զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի զենիթահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, ռազմական ավիացիա և տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքեր:

«Հայրենասերներ» դաշինքի ցույցն իր բովանդակությամբ վնասակար է. Վոլսկի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար