20.04.2025
Դե ֆակտո երբեք Հայաստանի միջազգային պահուստներն ավելին չեն եղել. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Արթուր Վանեցյանը հրաժարական կտա. Փաշինյան (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա: Այս մասին Վանաձորում ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ստորագրել է համապատասխան միջնորդագիրը:


Նրա խոսքով, ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիրը առաջիկայում կստորագրվի։


«Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների ընթացքում և փոխադարձ համաձայնությամբ։ Մի քանի սցենարներ ենք քննարկել», - հայտարարեց Փաշինյանը։


Նշենք, օրերս մամուլը գրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի պահանջ է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին: Ավելի ուշ ԱԱԾ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ այն չի համապատասխանում իրականությանը։


Որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը. Վանեցյանի սթափեցնող քայլը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար