Լոս Անջելեսում մահացել է Սկորսեզեի ֆիլմերի ամերիկահայ սցենարիստ Մարդիկ Մարտինը
Լոս Անջելեսում մահացել է ամերիկահայ սցենարիստ Մարդիկ Մարտինը, որը հինգ օրից կդառնար 83 տարեկան:
«Իմ ընկեր եւ գործընկեր Մարդիկ Մարտինը մահացավ այսօր առավոտյան: Ասել, որ Մարդիկ Մարտինը բացառիկ մարդ էր, նշանակում է ոչինչ չասել: Որեւէ մեկը չի կարող նրա փոխարինել: Հանգչիր խաղաղությամբ», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մարդիկի ընկեր եւ սցենարիստ Հովարդ Ռոդմանը:
Իրանում 1936 թվականին ծնված, Իրաքում մեծացած, իսկ այնուհետեւ Նյու Յորք տեղափոխված սցենարիստը հայտնի է կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ իր բազմամյա համագործակցությամբ:
Նա գրել է Սկորսեզեի ֆիլմերի համար սցենարներ: Այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Նյու Յորք, Նյու Յորքը», «Վերջին վալսը», «Ո՞վ է թակում իմ դուռը» (Ռոբերտ Դե Նիրոյի կատարմամբ կենսագրական դրամա է, որ արժանացավ «Օսկար» եւ «Ոսկե գլոբուս» մրցանակների):
Մարդիկը Նյու Յորքի եւ Հրավային Կալիֆորնիայի համալսարանների պրոֆեսոր էր: 2008 թ-ին նկարահանվել է կենսագրական-վավերագրական «Մարդիկ. Բաղդադը Հոլիվուդում» ֆիլմը: Նա վերջին անգամ 2014 թ-ին գրել է սցենար «Շարմ» ֆիլմի համար: