24.11.2024
Փորձագետ. Իրանի քաղաքականությունը միջուկային պայմանագրի հետ կապված արդյունավետ էր
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է սպառնալ Թուրքիային պատժամիջոցներով

ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է պատժամիջոցներով սպառնալ Թուրքիային ռուսական Ս-400 համակարգերը ձեռքբերելու կապակցությամբ:


«Բոլոր տարբերակները սեղանին են. Թուրքիան դեռեւս գտնվում է պատժամիջոցների սպառնալիքի ներքո»,-Վաշինգտոնում լրագրողներին հայտարարել է քաղաքական եւ ռազմական հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ռ.Կլարկ Կուպերը:


Կուպերը նշել է, որ Թուրքիայի դեմ պատժիչ միջոցները նախատեսված են օրենքով, այդ թվում՝ պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենքով (CAATSA): «Թուրքիան հետաքրքիր դեպք է, քանի որ մենք մի շարք գործընկերներ ունենք, որոնք մեծ ուշադրությամբ հետեւում են, թե ինչ որոշում մենք կընդունենք Թուրքիայի նկատմամբ»,-նշել է Կուպերը:


Սակայն նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները կարող են վերականգնվել: «Թուրքիայի կառավարությունում կան ներկայացուցիչներ, որոնք իսկապես գիտակցում են իրավիճակը եւ շնորհակալ են, որ դեռեւս կա շանս»,-հավելել է Կուպերը: «Անկարայից կայացված որոշումները ոչ միշտ են արտացոլում ռազմական ինստիտուտների կամ ԱԳՆ-ի դիրքորոշումը»: