24.11.2024
Թուրքիայի բարձրագույն դատարանն ազատ է արձակել վեց ընդդիմադիր լրագրողներին
prev Նախորդ նորություն

Ռոհանի. ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են, քանի դեռ գործում են պատժամիջոցները

Իրանի եւ ԱՄՆ բանակցությունները տնտեսական պատժամիջոցների առկայության պայմաններում անիմաստ են։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին ֆրանսիացի պաշտոնակցի՝ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում:


Նա նշել է, որ ԱՄՆ-ը չի կատարում 2015 թվականի միջուկային համաձայնագրի իր պարտավորությունները դրանից դուրս գալուց հետո։ «Իրանի վարչակազմի, խորհրդարանի եւ ժողովրդի տեսակետից՝ քանի դեռ գործում են պատժամիջոցները, բանակցություններն ԱՄՆ-ի հետ անիմաստ են»,- ասել է նա։


Ռոհանին նշել է, որ Թեհրանը պատրաստ է վերադառնալ իր պարտականությունների կատարմանը համաձայնագրի շրջանակում, ինչպես նաեւ բանակցություններ սկսել միջազգային «վեցյակի» (Ռուսաստան, Չինաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հետ միայն պատժամիջոցները հանելու դեպքում։