23.04.2025
ԱՄՆ-ի գեոպոլիտիկ ծրագրերը Հարավային Կովկասում հակասում են ՀՀ-ի շահերին
prev Նախորդ նորություն

«Իմ քայլը» խմբակցությունը ԿԲ խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Վաչե Գաբրիելյանի կնոջը

Ազգային ժողովը քննարկում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ այս պաշտոնում առաջադրվել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը, ով հանդիսանում է ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին կինը:


Ոչ միայն այս հանգամանքը, այլև այն, որ Վաչե Գաբրիելյանը ներկայումս հանդիսանում է Արդշինինվեստբանկի կառավարման խորհրդի անդամ պատգամավորների մոտ անհանգստություն առաջացրեց: Մասնավորապես, նրանք նշում էին, որ դա կարող է շահերի բախում առաջացնել:


Սակայն Ղահրամանյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ Հայաստանի օրենսդրությունը նախատեսում է մեխանիզմներ, որոնք միտված են բացառելու հնարավոր չարաշահումները:


Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը:


Նշենք, ավելի ուշ ԱԺ-ն փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Հասմիկ Ղահրամանյանին Կենտրոնական բանկի խորհրդի անդամ:


 

«Ռոբերտ Քոչարյանը պետք է ազատ արձակվի». պաշտպանները ներկայացրեցին միջնորդություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան