24.11.2024
Առաջին կիսամյակում կենսաթոշակների եւ նպաստների գծով խնայվել է 3.8 մլրդ դրամ. վարչապետ
prev Նախորդ նորություն

Ամուլսարի պաշտպանները կառավարությանը 10 օր ժամանակ տվեցին, հետո կանցնեն գործողությունների

Ամուլսարի պաշտպանները կառավարությանը ժամանակ են տվել մինչեւ սեպտեմբերի 20-ը, որից հետ կսկսեն քաղաքացիական անհնազանդության խաղաղ ցույցեր։


Եթե մինչ այդ որոշում չկայացվի, ապա Ամուլսարի պաշտպանները կսկսեն խաղաղ բոյկոտի ցույցեր։ Առայժմ հացադուլներ չեն անի։ Այս մասին հայտարարել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:


Կարևորը, ինչին շեշտադրում են բնպահպանները, դա այն է, որ պետք է գործողությունների պլան մշակվի, իսկ գործողությունները պետք է խաղաղ, ոչ բռնի բնույթ ունենան: Չի բացառվում նաեւ Ամուլսարի ճանապարհը չբացելը։


Միևնույն ժամանակ իրենք պատրաստ են, եթե կառավարությունը «տանկեր ուղարկի»:


Հիշեցնենք, նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտարարել էր հանքավայրի շահագործումն արգելելու օրինական հիմքերի բացակայության մասին և կոչ արել ջերմուկցիներին բացել ճանապարհը։