20.04.2025
Միլիոնների վնաս. բացահայտվել է Ավշարում ապօրինի հանքարդյունաբերության դեպք
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի նորընտիր վարչապետ Գիորգի Գախարիայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գիորգի Գախարիային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նրան մաղթել հաջողություններ, բեղմնավոր աշխատանք ու ձեռքբերումներ կարեւոր առաքելության մեջ։


Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաեւ հայ-վրացական բարեկամական հարաբերություններին վերաբերող հարցերի: Կողմերը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի պահպանել եւ բազմապատկել այն բոլոր ձեռքբերումները, որոնք առկա են հայ-վրացական համագործակցության օրակարգում:


 

Վերադարձել է հայ խաղաղապահների հերթական զորախումբը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար