Ադրբեջանի նախագահի ու ՀՀ-ի վարչապետի վերջերս կայացած խոսակցությունն ունի կարևոր նշանակություն`ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվացման համար: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան: Նա նշել է, որ այդ հանդիպումից տեղեկատվությունը բավականին դրական է: Ըստ նրա, նրանց քայլերը կրակի դադարեցման ռեժիմի պահպանման և սահմանին միջադեպերի կանխման ուղղությամբ առողջ բանակության քայլեր են, որոնք վաղուց են քարոզվում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից:Նրա խոսքով, նման դրական անձնական հարաբերություններն անհրաժեշտ են բանակցային գործընթացի ակտիվացման համար և առանքային նշանակություն ունեն փոխադարձ վստահության ամրապնդման համար: