VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Իրատես» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ մամուլը գրեց, թե Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի ստեղծած քաղաքական ակումբում ովքեր են հավաքվում (Աղվան Վարդանյան, Ռուբեն Հակոբյան, Դավիթ Շահնազարյան, Անդրանիկ Թեւա-նյան, Երվանդ Բոզոյան, Արփինե Հովհաննիսյան)։ Մեր տեղեկություններով, նրանց շարքերը համալրվել են նոր քաղաքական եւ հասարակական գործիչներով (Սպարտակ Սեյրանյան, Վահե Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Խոսրով Հարությունյան)։ Այս քաղաքական թիմին ուշագրավ հանձնարարական է տրվել։ Մեզ հաջողվեց ճշտել, որ ակումբի յուրաքանչյուր անդամ ունի կոնկրետ հանձնարարական մեկ կուսակցության ղեկավարի եւ անդամների հետ մշտական բանակցություններ վարելու։ Այսպես ասած, բանագնաց-հանձնակատարը պետք է նրանց համախմբի մեկ գաղափարի շուրջ։ Մեր աղբյուրը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընդդիմության, մասնավորապես «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ աշխատում է Ռուբեն Հակոբյանը, այսինքն, փորձում են Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից Էդմոն Մարուքյանի միջոցով տապալել Փաշինյանին։ Քանի որ այս քաղաքական ուժը ներկայացված է եւ խորհրդարանում, եւ Երեւանի ավագանիում, նպատակ կա այդ երկու ուղղություններն էլ գործի դնել։ Հակոբյանը պարբերաբար հանդիպում է ԼՀԿ-ի հետ։ Ի դեպ, այս կուսակցության անդամներից մեկը նեղ շրջապատում գլուխ է գովել, թե ԼՀԿ-ն նախկին իշխանության ժամանակ էլ խնդիր չի ունեցել, ու եթե նրանք նորից վերադառնան, էլի խնդիր չեն ունենալու»:
«Իրատես» թերթը գրում է. «Դեռ մեկ տարին չբոլորած՝ խորհրդարանի մեծամասնությունը ծվեն-ծվեն է լինում։ Սա կանխատեսելի էր հենց առաջին օրից։ Ո՞ւմ պարզ չէր, որ առանց գաղափարի, ոչ մի հարցում համախոհություն չունեցող, օրենսդրական աշխատանքից գլուխ չհանող մարդիկ չեն կարող միասին երկար աշխատել, թիմ ձեւավորել։ Այսօր անգամ զավեշտալի է հետեւել, թե ինչ տեմպով ու արագությամբ են խմբակցության նիստերը հաջորդում միմյանց, բայց էլի բոլորը ոչնչից տեղյակ չեն։ Մեզ հայտնի դարձավ, որ ՔՊ նիստերի ժամանակ եղանակ ստեղծողները երեք հոգի են՝ Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը եւ Աննա Հակոբյանը։ Վերջինս, պարզվում է, նաեւ խմբակցության հարցերով է զբաղվում ու, թերեւս, ամենադաժանն է, բառիս բուն իմաստով։ Աննայի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։ «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել»։
«Իրատես» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի հանդեպ իշխանության վերաբերմունքը չի փոխվել։ Նիկոլ Փաշինյանը հետ չի կանգնել այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանը պետք է քաղաքականությունից դուրս գա։ Կառավարությունից մեզ փոխանցեցին, որ այս օրերին Ծառուկյանի բոլոր «օբյեկտներում» ստուգումներ են։ Փաշինյանի որակմամբ՝ սեփականատեր Ծառուկյանը բողոքել է, որ չեն թողնում աշխատել, օր ու արեւ չեն տալիս իր «բիզնեսներին»։ Այս գանգատը հասել է Փաշինյանին եւ վերջինս հրահանգել է խորհրդարանական ընդդիմադիր ամենամեծ խմբակցություն ունեցող ղեկավարի շուրջ օղակն ավելի սեղմել։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կրակն է ընկել մեկ այլ հարցում եւս։ Հայտնի է, որ շաբաթ օրը նրա դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքն է, եւ նա երկու քարի արանքում է հայտնվել։ Հարսանիքին հրավիրի Սերժ Սարգսյանին, Նիկոլ Փաշինյանն ավելի կկատաղի, Փաշինյանին կանչի, բա որ չգա՞ (չնայած նրանից առաջ Սուքիասյանն արդեն հրավիրած կլինի)։ Իսկ եթե մինչ այդ Քոչարյանն ազատության մեջ հայտնվի, ի՞նչ պիտի անի Գագիկ Ծառուկյանը։ Բա որ երեքն էլ գա՞ն»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ ուշ երեկոյան հանդիպումներ ու քննարկումներ է ունենում իր թիմի ներկայացուցիչների հետ: Նախօրեին նման փակ ֆորմատով հանդիպում է ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ, որին ուժային կառույցները եւս ներկա են եղել: Տեղեկացանք, որ նախօրեին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ բավական երկար ժամանակ քննարկվել է Սահմանադրական դատարանի որոշումը: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն է հանգստացրել իշխանություններին` վստահեցնելով, թե ՍԴ-ի որոշումը չի կարող ենթադրել Ռոբերտ Քոչարյանի` կալանքից ազատումը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այսօր էլ ՔՊ գրասենյակում է հանդիպում սպասվում արդեն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները մտադրություն չունեն փոխելու Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Ավելին՝ իշխանության կուլիսներում քննարկվում է ԱԺ-ում ՍԴ մասին նոր օրինագծի քննարկում, որը հնարավորություն կտա ձեւավորել նոր Սահմանադրական դատարան եւ անվավեր ճանաչել նախորդ օրվա կայացրած դատավճիռը: Որովհետեւ եթե ՍԴ կայացրած դատավճիռը մնա ուժի մեջ, դրանով վիճարկվում է ոչ միայն Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ նաեւ նրա դեմ հարուցված քրեական գործի օրինականությունը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը նախօրեի նիստում որոշում կայացրեց մինչեւ 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին 2020թ. հունվարի 1-ից ազատել ավելացված արժեքի հարկից: Օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը կատարվող ներմուծումների վրա: Ավտոներկրողների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ համոզված է, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, քան այն, որ կառավարությունը կատարել է ավտոսրահների պատվերը: Ավտոսրահները արդեն տեւական ժամանակ է՝ պայքարում են, որ անհատներին դուրս մղեն դաշտից: «Ինձ անձամբ ֆինանսների նախարարությունից են ասել, որ «Տոյոտա»-ի տնօրինությունը գալիս է նախարարություն ու պահանջում է անհատներին դուրս մղել դաշտից: Իսկ «Տոյոտան», հայտնի է, որ Քոչարյանինն է: Ստացվում է՝ մի կողմից Քոչարյանին դատում են, մյուս կողմից՝ տուրք են տալիս իր ընկերության քմահաճույքներին ու բարենպաստ պայմաններ ստեղծում իրենց համար: Այս որոշմամբ կառավարությունը տուրք է տալիս, կատարում է ավտոսրահների պատվերը: Այս որոշումը նրանց համար էր, ոչ ավելի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը»:
«Փաստ» թերթը գրում է. «Ամուլսարի, Ստամբուլյան կոնվենցիայի, առողջապահության ոլորտում տիրող իրավիճակի հետ կապված՝ իշխանությունները մտահոգություններ ունեն վարկանիշի կորստի առումով: Ըստ այդմ, «Փաստ» թերթի տեղեկություններով, նախաձեռնվել է հերթական սոցհարցումը՝ պարզելու, թե գերատեսչությունների ղեկավարներից ով ինչպիսի վարկանիշ ունի: Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ վերջին հարցումների համաձայն, ամենացածր վարկանիշն ունեն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Սակայն շատ ավելի հետաքրքիր են ամենաբարձր վարկանիշային «հորիզոնականները»: Իրենց բարձր վարկանիշները պահպանել են ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործի անջատված մասը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մենք տեղեկացանք, որ հարցաքննության է կանչվել նաեւ Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ծանուցումով նրան հրավիրել են ՀՔԾ՝ սեպտեմբերի 5-ին հարցաքննության, սակայն քանի որ ծանուցագիրն ուշ է ստացվել` 4-ի երեկոյան, այսինքն՝ պատշաճ ծանուցում չի եղել, հարցաքննության օրը հետաձգվել է։ Արցախից Հայաստան գալու համար ոչ թե մեկ-երկու ժամ է պահանջվում, այլ առնվազն մեկ-երկու օր։ Արցախում կարծում են, որ այս պարագայում եւս գործելու է Ռոբերտ Քոչարյանի կամ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված հնարքը՝ հարցաքննության անվան տակ հրավիրել եւ կալանավորել։
Սակայն բոլորը հասկանում են, որ Վիտալի Բալասանյանին հրավիրելու իրական պատճառը նրա վերջին օրերի հարցազրույցներն ու հայտարարություններն են, մանավանդ այն միտքը, թե Մարտի 1-ին ժողովրդի վրա կրակել են Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր խումբը․ «Ի՞նչ է նշանակում՝ ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ Մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ՝ ինչ է կատարվել»։ Նա ակտիվորեն քննադատում է Հայաստանի իշխանությունների, իրավապահների գործունեությունը՝ հեգնելով, թե իր նկատմամբ Երեւանում «շոուներ» սարքեցին ու ասում էին՝ կանչելու են հարցաքննության, բայց մինչ այսօր չեն կանչել։ Վիտալի Բալասանյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց՝ նա չպատասխանեց զանգերին, իսկ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը Վիտալի Բալասանյանին ծանուցելու եւ այլ հարցերին ի պատասխան՝ ասաց․ «Չենք մեկնաբանում»։
«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով հոկտեմբերի 1-ին ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստան ժամանելու վերաբերյալ հարցին, ասել է, որ հենց ԵՏՄ ղեկավարներն իրենք են որոշել, որ նիստը պետք է լինի Հայաստանում, եւ Պուտինն իբրեւ հյուր չէ, որ գալիս է: Քոչարյանը միաժամանակ ասել է, որ ԵՏՄ Վեհաժողովին զուգահեռ լինելու է նաեւ մեծ կոնֆերանս, որին կմասնակցեն թե՛ ԵՏՄ, թե՛ արդեն այլ երկրների ղեկավարներ էլ, այդ թվում՝ Իրանի նախագահը: Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանել-չժամանելու հարցը, այսպես ասած, քննարկման առարկա է դարձել մեկ այլ՝ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում: Ակնառու է տեղեկատվական արշավ, որ Պուտինը, Քոչարյանի կալանքի տակ գտնվելու փաստից դժգոհ լինելով, չի ժամանի Հայաստան: Տեղեկատվություն է եղել նաեւ, որ, ժամանելով Հայաստան, նա ունի կալանավայր այցելելու եւ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու ցանկություն: Ինչքանով են այդ տեղեկությունները համապատասխանում իրականությանը, հայտնի չէ: Մյուս կողմից, ՌԴ նախագահի Հայաստան այցի պաշտոնական հաստատում դեռ չի եղել, թեեւ պաշտոնական աղբյուրներից կասկածի տակ էլ չի դրվել ժամանելու հեռանկարը:
Այն, որ հայ-ռուսական հարաբերությունը գտնվում է ոչ ստանդարտ փուլում, ակնառու է: Եվ այստեղ տեղի են ունենում իրապես «հեղափոխական» գործընթացներ: Անկասկած է, որ Փաշինյան-Պուտին հարաբերությունից կախված է շատ բան: Ամբողջ հարցը, սակայն, այն է, թե այդ հարաբերություններում ի՞նչն է գերակա Պուտինի համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Երեւանում տեղի ունենալիք Վեհաժողովը բոյկոտելու դեպքում կորցնողը Հայաստանը չէ, որ լինելու է, այլ Ռուսաստանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխությամբ ստացել է Կովկասում եզակի իրական դաշնակից ու գործընկեր, եւ գուցե նույնիսկ միջազգային մասշտաբով եզակի դաշնակից ու գործընկեր ունենալու հնարավորություն, ու հատկանշական է, թե ինչ շրջանակներ են փորձում տորպեդահարել այդ հնարավորությունը: Նրանք, որոնք, խոշոր հաշվով, հասունացրին Ապրիլյան պատերազմը, այդ թվում՝ Ռուսաստանի ներսից, որը երկարելու դեպքում անխուսափելիորեն ավարտվելու էր Ռուսաստանի գլոբալ պարտությամբ, եթե ԱՄՆ-ն ու Իրանը չաջակցեին պատերազմը կանգնեցնելու քաղաքական ջանքին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը լծված է Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխության հետ կապված աշխատանքային խումբ ձեւավորելու գործին: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հնարավոր կատարվելիք փոփոխություններից: Մասնավորապես, նախատեսվում է անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի, իջեցնել ընտրվելու համար նվազագույն շեմը եւ ընտրագրավը: Վերջին երկու փոփոխությունների հետ կապված` իշխանության ներսում դեռ վերջնական որոշում չկա, եւ փոփոխության չափը պարզ կդառնա քննարկումներից հետո: Ուշագրավն այն է, որ նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով, եւ կպարտադրվի, որ նախընտրական բանավեճերը տեղի ունենան միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով: Հավելենք, որ մոտ օրերս պարզ կդառնա հանձնաժողովի կազմն ու աշխատակարգը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեծ թվով անձինք իրենց բջջայիններին կարճ հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ «Վեգա» ընկերությունը երեք օր՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին հայտարարում է տեխնիկայի գների աննախադեպ զեղչեր՝ 60 տոկոս։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ընկերության ամենամեծ խանութներից մեկում աննախադեպ հրդեհ էր բռնկվել, եւ այդ խանութներից մազապուրծ տեխնիկայի մասին է խոսքը։ Երեւում է՝ պատճառված վնասները փոխհատուցելու համար ընկերությունը որոշել է արագ իրացնել մնացած տեսականին»:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց` ինչպես է այս ձեւակերպումը կիրառվելու: Օրինակ` եթե մի խումբ հեղինակություններ խնջույքի մասնակցեն ու քննարկեն որեւէ մեկի պարտքը ստանալու հարցը, ինչպե՞ս պետք է դա բացահայտվի: Նախարարն ասաց, որ դա օպերատիվ աշխատանք է, իր տիրույթը չէ, բայց «նման ձեւակերպումներով փորձ է արվում անլրջացնել հոդվածը»: «Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե, օրինակ, հայտնի Զապ անունով Անդրանիկ Սողոյանը, որը «օրենքով գող» է եւ հանգիստ ապրում է, պետք է առանց պատճառի բանտ նստի, քանի որ «օրենքով գո՞ղ» է, թե՞ պիտի որեւէ բան անի, որ բռնեք: «Ցանկացած հանցագործության համար անհրաժեշտ է, որպեսզի կատարվի արարք, եւ այդ արարքը որակվ