25.11.2024
Հայաստանն իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայման շեմին է. ՀԱԿ
prev Նախորդ նորություն

Կապիտալ ծախսերի թերակատարումների հետեւանքները ՀՀ տնտեսության համար ցավոտ են լինելու

Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաեւ այն կարեւոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։


«Սիրելի Ընկերներ,


Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաեւ այն կարեւոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարեւորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետեւանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:


Թերեւս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ: Հետեւապես խնդիր դրվեց «Լույս» հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը: Նյութը շատ չծանրացնելու եւ հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով: Նյութի հիմնական մեսիջները հետեւյալն են.


- Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին:


- Տնտեսական աճը տուգանվում է եւ կարճաժամկետում եւ երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետեւանքները մնալու են):


- Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաեւ գործազրկության աճի եւ աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)


- Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը եւ բացասաբար ազդի արտահանման վրա:


- Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ եթե լինենք կարճատես եւ դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար:


- Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով եւ դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար սակայն կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաեւ պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:


Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը եւ դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը եւս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ»,–նշել է նա: