25.11.2024
Մամուլ. Փաշինյանին կփորձեն տապալել Էդմոն Մարուքյանով
prev Նախորդ նորություն

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը ազատման դիմում է գրել. Կարապետյան

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատման դիմում է գրել:


Լուրը հաստատել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Նրա փոխանցմամբ՝ վարչապետը դիմումը ստորագրել է։


Պատճառների մասին նա չի բարձրաձայնել:


Հիշեցնենք, նախօրեին լուրեր տարածվեցին, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն ու Սամվել Ավետիսյանը ազատման դիմումներ են ներկայացրել: VERELQ-ի հետ զրույցում ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ Իվանյանը ազատման դիմում չի գրել:


Ավելի վաղ Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։


Ավելի վաղ «Ինֆոքոմ» տեղեկատվական հարթակի հետաքննությունը պարզել էր, որ Ամուլսարի գործով Յուրա Իվանյանի եւ Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթի դրական եզրակացությունը ստորագրած նախկին ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի միջեւ ազգակցական կապ կա, նրանք հորեղբոր որդիներ են: