Հորդանանի Հաշեմյան թագավորության արտգործնախարար Այման Սաֆադին հայտարարել է, որ երկիրը մտադիր է բացել Սիրիայի հետ սահմանը:Սաֆադին նշել է, որ ներկայումս կողմերը տեխնիկական հարցերն են քննարկում: «Սկզբունքորեն մենք ցանկանում ենք բացել սահմանը, տեխնիկական հանձնախումբն այժմ հանդիպումներ է ունենում բոլոր մանրամասները համաձայնեցնելու համար»,- նշել է Սաֆադին:Նախարարը նաև ընդգծել է, որ Հորդանանն ի սկզբանե չի փակել Սիրիայի հետ սահմանը։ Նա ստիպված է եղել դա անել միայն երկրում իրավիճակի հետագա զարգացման պատճառով: