ՀՀ-ՌԴ հարաբերությունները դժվար է բնորոշել դաշնակցային. Շարմազանովը՝ Փաշինյանին
Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը մեր արտաքին քաղաքական կարևորագույն առաջնահերթություններից և մեր անվտանգային համակարգի հիմնական անկյունքարերից է: Չնայած Փաշինյանի հավաստիացումներին՝ այդ հարաբերությունները, մեծ ցանկության դեպքում, դժվար է բնորոշել դաշնակցային: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնապագահ Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ-ական գործիչը գրում է, որ իր ողջ քաղաքական կենսագրության ընթացքում եղել է ու կմնա այդ հարաբերությունների իրական դաշնակցային բնույթի ջատագով, ով հրապարակային և ոչ թե պատերի տակ դատապարտել է թե՛ ռուսական, թե՛ հայկական շրջանակներից հայտարարություններ, որոնք վնասել են այդ դաշնակցությանը:
«Երբ սորոսական մեկը լկտի ու մեր պետական շահերին վնասակար հայտարարություն է անում, ես չեմ զարմանում:
Ես զարմանում եմ, երբ այդ հարաբերությունները փայլուն համարող վարչապետի պաշտոն զբաղեցնողը լռում է ու չնկատելու է տալիս այն: Ոչ միայն ինքն է լռում, այլ նաև իր թիմը: Դրա փոխարեն նման հայտարարություն անողին պետբյուջեից գումար է տրամադրում և գործուղում Արցախ:
Հ.Գ. Միջպետական դաշնակցային հարաբերությունները ոչ թե աննպատակ կոմպլիմենտների, այլ իրական գործերի կարիք ունեն:
Ամոթ է, սթափվե՛ք»,- հավելել է Շարմազանովը: