23.05.2025
ՀՀ-ՌԴ հարաբերությունները դժվար է բնորոշել դաշնակցային. Շարմազանովը՝ Փաշինյանին
prev Նախորդ նորություն

Մուրադյան & Թորոսյան. նախկին նախարարը դատի կտա գործող նախարարին

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։


Ինչպես հայտնել է ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, ներկայումս իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը, իսկ թե ինչ պահանջներ են ներառված լինելու դրանում կմանրամասնվի ավելի ուշ: 


Հիշեցնենք, նախօրեին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը: Վերջինս հայտարարել է, որ  որոշ հարցեր ունի նախարարին, սակայն Թորոսյանը լքել է ասուլիսի դահլիճը:


Ավելի ուշ առողջապահության նախարարը հայտարարել է, որ այդ ամենն իր դեմ պլանավորած արշավ է, որի հեղինակը Արմեն Մուրադյանն է:


 

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել Քոչարյանի խափանման միջոցի հիմքերին վերաբերող հոդվածը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
22.05.2025
Հայաստանն ամեն ջանք է գործադրում խաղաղության պայմանագրի կնքման համար. Պապոյան