Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: