7.10.2024
Ավտոներկրման արտոնությունը երկարացնելու համար ԵԱՏՄ բոլոր անդամների համաձայնությունն է պետք
prev Նախորդ նորություն

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստի օրը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 12-ին` ժ. 13.00-ին։ 


Գործը դատավոր Աննա Դանիբեկյանին էր մակագրվել օգոստոսի 19-ին։  


Հիշեցնենք, գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։

Արմեն Գևորգյանը դատի է տվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները