15.10.2026
Միգրացիայի կառավարումը պետական քաղաքականության առանցքային ուղղությունն է. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել

«Հրապարակ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանը երեկ առավոտյան տեսանյութ էր հրապարակել խաղաղության համաձայնագրի մասին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության։


Տեսանյութում նա ասում էր, որ Թուրքմենստանում Ալիեւի հետ շփումից ինքը հասկացել է, որ խաղաղությունը հնարավոր է, եւ նկարագրում էր, թե ինչպես։ Իսկ նախօրեի երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում արդարադատության նախարար Գալյանը ներկայացրել է նոր սահմանադրության նախագծին առնչվող հարցեր, չնայած սահմանադրական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն ասում էր, որ անհիշելի ժամանակներից իրենք նիստեր չեն հրավիրել, եւ սահմանադրության տեքստն էլ պատրաստ չէ։


Իշխանական կուլիսներում երեկվանից քննարկում են այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանին Ադրբեջանը ժամանակ է տվել՝ հնարավորինս արագ պատրաստել խաղաղության համաձայնագիրը եւ առաջին հերթին վերացնել նախապայման հանդիսացող խոչընդոտը՝ հին սահմանադրությունը, ու ընդունել նոր սահմանադրություն, որ ստորագրման գործընթացն առաջ ընթանա։ Հիմա այս ուղիղ եթերով եւ մյուս քայլերով իշխանությունը դա է նախապատրաստում։

 Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է արտասահմանյան հաքերների հարձակմանը
14.10.2026
Ադրբեջանի ավելի քան 100 պետական կայք ենթարկվել է արտասահմանյան հաքերների հարձակմանը