Առաջիկայում կհրապարակվի տեղեկատվություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ: Այս մասին կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշեց, որ այդ մասով ԱԱԾ-ն դեռևս ուսումնասիրություն է իրականացնում. «Ուսումնասիրությունն իրականացվում է, առաջիկայում կհրապարակվի», – հավաստիացրեց նա: Հիշեցնենք, ավելի վաղ, նախ, «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Ըստ մամուլի՝ այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին: Ռոբերտ Քոչարյանը ինքն էլ անդրադարձել է իր ահռելի ունեցվածքի մասին հայտարարություննրին՝ հերքելով դրանք: