26.11.2024
Դա շոու է. Թորոսյանն իրեն հասցեագրվող մեղադրանքների մասին (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Հայաստանը Վիտալի Շիշկինին քաղաքական ապաստան չի տրամադրել. պաշտոնական

Վիտալի Շիշկինի փախստականի կարգավիճակ շնորհելու-չշնորհելու և առհասարակ նրա՝ ապաստան հայցող հանդիսանալու-չհանդիսանալու հարցը որևէ կերպ հաստատելը կամ ժխտելը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածի խախտում կլինի։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը:


«Միաժամանակ, հայտնում ենք, որ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ապաստանի շնորհումը պետական մարմինների կողմից պետք է դիտարկվի Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների ներքո, և սույն օրենքի կամ ապաստանի և փախստականների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերի կիրառման ընթացքում որևէ պարագայում չպետք է ապաստան հայցողի կամ փախստականի մասին տեղեկություններ փոխանակվեն նրա քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իշխանությունների հետ: Մինչդեռ, պետական մարմին կողմից տեղեկատվության փոխանցումը ԶԼՄ-ին միջնորդավորված կերպով կհանգեցնի վերը նշված օրենքի խախտմանը»,- ընդգծեց Դավթյանը:


ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատուն նաև հայտնեց, որ «Քաղաքական ապաստանի մասին» ՀՀ օրենքը երբևէ չի կիրառվել:


Միեւնույն ժամանակ ՀՀ Միգրացիոն ծառայությունը չի էլ հերքում, որ տրամադել է ապաստան ռուսաստանցի քաղաքական գործչին՝ հղում կատարելով «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքին եւ միջազգային պարտավորություններին: