Դա շոու է. Թորոսյանն իրեն հասցեագրվող մեղադրանքների մասին (տեսանյութ)
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այսօրվա ընդհատված ասուլիսին եւ ներողություն է խնդրում լրագրողներից այն դադարեցնելու համար:
Ասուլիսն ընդհատվել էր այն բանից հետո, երբ սրահ էր մտել մանկական ուռուցքաբան, Թրոսյանի նախկին խորհրդական Գեւորգ Թամամյանը:
«Լարված մթնոլորտում չէի կարողանում կենտրոնանալ: Եվս մեկ անգամ ներողություն»,- ասել է Արսեն Թորոսյանը:
Արսեն Թորոսյանն իր նախկին խորհրդականի գործողությունը շոու է անվանել: Նա չի ընդունում իրեն հասցեագրվող մեղադրանքները:
«Այն, որ դա շոու էր, կարծում եմ տարակուսանք, կասկած ոչ մեկի մոտ չի առաջացնում, որովհետև էն թուղթը, որով նա եկել էր, նույնիսկ ինքն էլ չգիտեր, թե մեջն ինչ է գրած: Իմ անձնական կյանքին անդրադառնալը ի՞նչ կապ ունի տենց մտահոգ ուռուցքաբանի հետ: Իմ բանակում ծառայելու պաշտոնը, իմ անձնական առողջությունը կամ իմ վերաբերմունքը այս կամ այն երևույթի նկատմամբ»,- նշել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՝ անդրադառնալով առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:
Մանրամասները՝ տեսանյութում