25.11.2024
Ռուսական գազի գինը ձեռնտու է մեզ, Իրանն ավելի էժան գազ երբեք չի առաջարկի. դեսպան
prev Նախորդ նորություն

Վրաստանի խորհրդարանը կառավարության նոր կազմը կհաստատի մինչեւ շաբաթվա վերջ

Վրաստանի խորհրդարանը մտադիր է կառավարության նոր կազմը՝ վարչապետ Գեորգի Գահարիայի գլխավորությամբ, հաստատել մինչեւ ընթացիկ շաբաթվա վերջը՝ հաշվի առնելով հանգստյան օրերը: Այս մասին լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի ընթացակարգային հարցերի կոմիտեի ղեկավար Գեորգի Կախիանին:


«Արդեն այսօր պաշտոնապես հայտնել են վարչապետի թեկնածությունը եւ ապագա կառավարության կազմը: Դրանից հետո կսկսվեն խորհրդարանական ունկնդրումներ կառավարության կազմին վստահություն հայտնելու շուրջ: Ի՞նչ են նշանակում այդ ունկնդրումները: Ձեզ հայտնի է, որ, նոր կանոնակարգի համաձայն՝ այդ գործընթացը ժամանակի առումով ավելի է երկարացված, քան առաջ: Կառավարությանը վստահություն հայտնելու համար կպահանջվի մի ամբողջ շաբաթ , առնվազն հինգ օր»,- ասել է Կախիանին: