24.05.2025
Միքայել Մինասյանը հետ է կանչվելու Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից
27.09.2018
Միքայել Մինասյանը հետ է կանչվելու Վատիկանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը հետ է կանչվելու դեսպանի պաշտոնից։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան  ասել է արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը։ Հարցին՝ ի՞նչ հիմնավորմամբ, փոխնախարարն ասել է՝ վարչապետի որոշմամբ։ Ինչ վերաբերում է դիվանագիտական ոլորտում քաղաքական նոր նշանակումներին, փոխնախարարը նշել է․ «Վարչապետը հստակ հայտարարել է, որ քաղաքական նշանակումներ չպետք է լինեն, մոտ ապագայում քաղաքական նշանակումները բացառում եմ, բայց երկարաժամկետ առումով չի կարելի բացառել, բայց ուզում եմ շեշտել, որ խոսքը ոչ թե ինչ-որ մեկի քավորի կամ սանիկի մասին է, այլ ընդհանրապես բոլոր երկրներում կա պրակտիկա, որ կարող են քաղաքական նշանակումներ լինել, այլ հարց է, որ դրանք չպետք է գերակշռեն, իսկ մեզ մոտ հիսուն տոկոսից ավելին քաղաքական նշանակումներ են...քաղաքական նշանակումների շարքում է նաև պարոն Միքայել Մինասյանի նշանակումը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը։