ԵՄ երկրները ռազմական ծախսերը մեծացնում են, Երևանը` հույսը դնում է Անկարայի և Բաքվի վրա
Լուսանկարը` mil.am
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է եվրոպական երկրների և ԵՄ ռազմական բյուջեների աճին։
Նա նշում է, որ մեծ թվով պետություններ, որոնք պատերազմի մեջ չեն գտնվում, ոչ միայն ավելացնում են իրենց բանակների ֆինանսավորումը, այլև, չնայած պրոֆեսիոնալ բանակ ունենալուն, քննարկում են պարտադիր ժամկետային ծառայության վերականգնման հարցը։
Աբրահամյանը հարց է բարձրացնում, թե ինչու են իրական պատերազմի վտանգ չունեցող երկրները այդքան ակտիվորեն արդիականացնում իրենց սպառազինությունները և բարձրացնում բանակների մարտունակությունը։ Նա կարծում է, որ այդ պետությունները գիտակցում են, որ «դիվանագիտական հաջողություններն առաջին հերթին հիմնված են անվտանգության ժամանակակից մեխանիզմների և մարտունակ բանակների վրա»։
Այս առնչությամբ պատգամավորը քննադատում է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք, ըստ նրա, ստեղծված պայմաններում առաջարկում են «ապավինել թուրք-ադրբեջանական հավաստիացումներին և պարզապես վայելել «խաղաղությունը»»։