25.11.2024
Աննա Հակոբյանի Շվեյցարիա այցի համար ծախսվել է 6,1 մլն դրամ. հաշվետվություն
prev Նախորդ նորություն

Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի. ԱԳՆ

ՀՀ-ն կարծում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում շարունակվող սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:


Նա չցանկացավ անդրադառնալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին, նշելով, որ դրանց վարչապետի պաշտոնակատարի մակարդակով անդրադարձ արվել է: Միայն ավելացրեց, որ «տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը գտնվում է ուշադրության կենտրոնում».


«Հայաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին արդեն ասել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում` գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքին, որ խնդիրը պետք է արտացոլվի նրանց պետությունների քաղաքականությունում: Սպառազինությունների մատակարարումները պարզապես մեծացնում են դրանց կիրառման սպառնալիքը. այն, ինչը ոմանց համար բիզնես է, մեզ համար մահացու վտանգ է: Զենքի մրցավազքը հանգեցնում է անկայունության ավելացման», - ասաց Աննա Նաղդալյանը՝ ավելացնելով, որ հարցը մշտապես բարձրացվում է գործընկերների և բազմակողմ հանդիպումների ժամանակ:  


Միաժամանակ նա կոչ արեց ասվածը հնարավորությունների եւ վճռականության պակասի հետ չշփոթել: