25.11.2024
Հարավային Կովկասի տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը պետք է դադարեցվի. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետից գազի գնի թնակացման մասին որեւէ նամակ չի ստացել. հերքում

Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ չի ստացել, որի համաձայն հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար: Այս մասին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակն Վահան Հունանյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:


Այսպիսով նա հարեքել է մամուլում տարածված լուրերը, թե Դմիտրի Կոզակը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, համաձայն որի սպասվում է ռուսական գազի գնի թնակացում:


«Ռուսական գազի գնի հետ կապված տեղեկացնում ենք հետևյալը.


Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին:


ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»,- գրել է Վահան Հունանյանը:


Մամուլում տեղեկություններ են տարածվել, թե ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որում նշված է, որ ռուսական գազը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ-ի դիմաց, և դա քննարկման ենթակա չէ: