ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի անունը գաղտնիք է պահում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ԱԺ փոխնախագահի իր թեկնածուի անունը կհրապարակի նոչընտիր Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ:
«ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդրանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն:
ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը»,- ասված է կուսակցության հայտարարության մեջ:
Ըստ մամուլի, այս պաշտոնին հավակնող հավանական թեկնածուները երկուսն են՝ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում կառաջադրի Մանե Թանդիլյանի թեկնածությունը: