25.11.2024
ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնին հավակնող թեկնածուի անունը գաղտնիք է պահում
prev Նախորդ նորություն

Հայաստանը Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն Հարավային Կովկասում. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է Հայաստանը՝ Ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Այս մասին Ռուսաստանի առաջնորդը հայտարարել է ամենամյա մամուլի ասուլիսի ժամանակ:


«Հայաստանը ռուսաստանի ամենամտերիմ գործընկերն Հարավային Կովկասում», - ասել է Պուտինը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Ռուսաստանը պատրաստվում վերականգնել քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ այնտեղ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո:


Նա Պուտինը փոքր ինչ զարմացել է հարցի բնույթից՝ նշելով, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչեւէ բան վերականգնելու խնդիր չկա: «Մենք չունենք որևէ բան, ինչ քանդվել է և կարիք ունի վերականգնման: Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և աշխարհում, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Մենք պետք է զարգացնենք այն, ինչ ունենք»,- հայտարարեց Պուտինը:


Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդը ՌԴ մտերմագույն գործընկերն է Հարավային Կովկասում: «Այդպես եղել է պատմականորեն, այդպես կա և հուսով եմ՝ այդպես կլինի: Մենք պետք է գործենք՝ հաշվի առնելով ներկա իրադրությունն աշխարհում ու տարածաշրջանում: Այս հարցերը մոտակա ժամանակներս կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով կայցելի առաջիկա շաբաթ»,- ասաց ՌԴ նախագահը: