21.09.2025
Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին Հանրապետության անկախության օրվա առթիվ
prev Նախորդ նորություն

Չարենցավանի պանթեոնում տեղի ունեցավ հերոսների հիշատակին հուշաքարի օրհնության կարգ

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Չարենցավանի քաղաքային պանթեոնում այսօր տեղի ունեցավ Արցախյան բոլոր պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող հուշաքարի օրհնության կարգ։


Քաղաքային պանթեոնում հանգչող 59 հերոսների անուններեն այլևս հավերժացած են այս հուշաքարի վրա։ Կատարվել են նաև տարածքի բարեկարգման, խնկամանների, ծաղկամանների ու լուսամփոփների տեղադրման աշխատանքներ։

Անկախության 34-րդ տարեդարձի այս օրը՝ խորհրդանշական այս արարողությունը յուրաքանչյուրիս պետք է ամեն վայրկյան հիշեցնի, որ հենց այս անունների շնորհիվ է այդ անկախությունը հնարավոր դարձել։ Հիշեցնի, որ այս անկախությունը սերունդներին ժառանգություն թողնելու գործում անելիք ունենք յուրաքանչյուրս։ Հավերժ հիշատակ, խնկարկում, խոնարհում, փառք ու պատիվ բոլոր հերոսներին:


Իվետա Տոնոյան