19.09.2025
ՀՀ ԱԱԾ պատվիրակությունը մեկնում է Բաքու
prev Նախորդ նորություն

Արարատ Միրզոյանը Հաագայում Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների ներկայացուցիչների պալատի նախկին պատգամավոր Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։


Նախարար Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։

ՆԳՆ ՓԾ պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին
Հաջորդ նորություն next